ԿարևորՀասարակություն

Վերացվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթի կասեցումը

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Վիգեն Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրության (Լոռու մարզ, քաղաք Տաշիր) առանձին գործառույթի՝ «պանիր» և «թթվասեր» արտադրատեսակների, կասեցումը:

Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակները համապատասխանում են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Արտադրամասում կատարվել է մարնրակրկիտ ախտահանություն:

Back to top button