
Օգոստոսի 21ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը ժամերգության մատուցումից հետո, կատարել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Երեւանի Սուրմալու առեւտրի կենտրոնի տարածքում օրեր առաջ տեղի ունեցած պայթյունից զոհվածների։
Հայր Սուրբն աղոթել է անմեղ զոհերի հոգու հանգստության համար՝ ընթերցելով նրանց անունները։ Այնուհետւ դիմելով ներկաներին, կոչ է արել լինել պատասխանատու ամեն մի հարցում, քանզի նաեւ անպատասխանատավության հետեւանք են անմեղ զոհերը։
Հոգեհանգստյան կարգին ներկա են եղել նաեւ Հայաստանի դեսպանության դիվանագետները՝ դեսպան Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ։




