
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ այդ երկրում տեղի ունեցած խոշոր ավտովթարների կապակցությամբ։
«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-թվիթերում գրել է Ռուբեն Ռուբինյանը:
Թուրքիայում շղթայական ավտովթարը 16 մարդու կյանք էր խլել։




