ԿարևորՀասարակություն

Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հյուսիսային ավտոկայանին հարակից փողոցում վերգետնյա անցում կկառուցվի

Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը աշխատանքային շրջայց են կատարել Վերին Պտղնի բնակավայրում. տեղում ծանոթացել են ազգաբնակչության բարձրաձայնած խնդրին և քննարկել դրա լուծման հնարավոր տարբերակները: Բնակիչները դիմել էին Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հյուսիսային ավտոկայանին հարակից բանուկ, ակտիվ երթևեկությամբ փողոցում վերգետնյա անցում կառուցելու խնդրանքով:

Բնակիչների մտահոգիչ խնդիրները լուծելու և հետագա հնարավոր պատահարներից խուսափելու նպատակով՝ համապատասխան մասնագիտական ուսումնասիրություն կատարելուց և եզրակացություն տալուց հետո, Վերին Պտղնի բնակավայրի վերոնշյալ հատվածում կկառուցվի վերգետնյա անցում, իսկ Աբովյան քաղաքի հենակետի (Աբովյանի գայի պոստ) մոտ կտեղադրվի լուսացույց:

Back to top button