ԿարևորՍպորտ

Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն․ Հայաստանի ներկայացուցիչները եզրափակչում են

Մյունխենում մեկնարկել է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներն անցել են եզրափակիչ։

Ինչպես հայտնում են Հայաստանի Գիմնաստիկայի ֆեդերացիայից եզրափակչում են․

նժույգ թափեր՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան

օղակներ՝ Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան

հենացատկ՝ Արթուր Դավթյան

Արթուր Դավթյանը առաջին տեղով դուրս է եկել հենացատկի եզրափակիչ՝  հավաքելով 15,166 միավոր։ Դավթյանը հաղթահարել է նաև նժույգթափեր վարժության որակավորման փուլը։

https://www.facebook.com/armgymfed/videos/1738910083134724

Նժույգափերի որակավորման փուլը հաղթահարել և երրորդ տեղով եզրափակիչ է դուրս եկել Հայաստանի հավաքականի փորձառու անդամ Հարություն Մերդինյանը։

https://www.facebook.com/armgymfed/videos/653885515631581

Օղակներ վարժությունում էլ եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։

Հայաստանի հավաքականը Գերմանիա է մեկնել հետևյալ կազմով:

https://www.facebook.com/armgymfed/videos/437384351490220

Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմը․

Արթուր Դավթյան
Վահագն Դավթյան
Հարություն Մերդինյան
Արթուր Ավետիսյան
Գագիկ Խաչիկյան

Մարզիչներ՝ Հայկ Նազարյան, Աշոտ Գասպարյան

Երիտասարդական հավաքականի կազմը․
Մամիկոն Խաչատրյան
Համլետ Մանուկյանը
Էրիկ Բաղդասարյանը

Մարզիչ՝ Արտակ Այդինյան

Հայաստանի հավաքականը ԵԱ-ին նախապատրաստվում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում:

Կարդացեք նաև

Back to top button