ԿարևորՀասարակություն

2022թ.-ին Գյումրիում նախատեսվում է հիմնանորոգել 21 փողոց

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն աշխատանքային շրջայց է կատարել «Անի» թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցներում։

Ոլորտային պատասխանատուների հետ ուսումնասիրել են փողոցներում մինչ այս իրականացված աշխատանքները, խոսել հետագա անելիքների մասին։ Տեղում քննարկել են տվյալ փողոցների ենթակառուցվածքներին առնչվող հարցեր. ջրատար, կոյուղատար ցանցեր, ջրահեռացման համակարգեր, փողոցների լուսավորության ցանց, տեղադրված ավտոտնակներ, բնակիչների կողմից առանց թույլտվությունների շենքերի հարակից տարածքների սահմանազատված հատվածներ և այլն:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2022թ.-ին նախատեսվում է հիմնանորոգել Գյումրի քաղաքի թվով 21 փողոց/փողոցի հատված, որում ընդգրկված են նաև «Անի» թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցները:

Կարդացեք նաև

Back to top button