
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
Թվիթերի իր էջում նա գրել է:
«Այսօր ես միանում եմ բոլոր հայերին, որոնք սգում են Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար։
Անկեղծ ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է նա:
Today I join all Armenians in their mourning for the lives lost in the tragic explosion at #Sumalu market in Yerevan.
— Charles Michel (@CharlesMichel) August 17, 2022
My sincere condolences to the families that lost their loved ones. I wish speedy recovery to all injured. #Armenia @NikolPashinyan




