
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
ՀՅԴ Երեւանի նորընտիր կոմիտեի ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակել են կառույցի մոտեցումներն ու առաջարկությունները քաղաքամայր Երեւանի զարգացման 2014 թ.-ի ծրագրի եւ բյուջեի նախագծի վերաբերյալ: «Ըստ էության ներկայացված է իրավիճակային ծրագիր եւ բյուջեի նախագիծ, որը կարճաժամկետ եւ իրավիճակային խնդիրներ է լուծում` չպատասխանելով Երեւանի զարգացման հեռանկարային մարտահրավերներին»,- հայտարարել է ՀՅԴ Երեւանի կոմիտեի ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը: Դաշնակցության Երեւանի կոմիտեի անդամները տեղեկացրել են, որ իրենք ներկայացրել են նաեւ առաջարկների փաթեթ, որոնք քաղաքային իշխանությունները խոստացել են քննարկել:




