ԿարևորՀասարակություն

Հայ դեղագործական ընկերությունն առաջինն է Կովկասում ստանում GMP համապատասխանության հավաստագիր

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի դեղագործության պատմության մեջ 2013 թ դեկտեմբերի 10- ը կարելի է պատմական համարել: Այսօր ոչ միայն Հայաստանում, այլ նաև Կովկասում հայկական առաջին դեղագործական «Լիքվոր» ընկերությունն ստացել է պետական որակի «Պատշաճ արտադրական գործունեութուն»  կամ  GMP համապատասխանության հավաստագիր: Այն ընկերության  տնօրենին է հանձնել առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:   Հավաստագիրը «Լիքվորին»  հանձնվել «ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո անցկացվող «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական  համաժողովի ընթացքում, որին մասնակցել է  նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայաստանում դեղագործությունը արտահանման խթանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության 11 ճյուղերից մեկն է:  Իսկ սա նշանակում է, որ դեղագործությունը հատուկ ուշադրության է արժանանում մեր երկրում: Պաշտոնական տվյալներով՝   այս տարվա հունվար- հոկտեմբեր ամիսներին ոլորտում արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է  33,2 տոկոսով,  արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են  34,5 տոկոսով, արտադրանքի 52,7 տոկոսը  արտահանվել է:

Հայաստանի դեղագործության պատմության մեջ 2013թ դեկտեմբերի 10- ը կարելի է պատմական համարել: Ոչ միայն Հայաստանում, այլ նաև Կովկասում «Պատշաճ արտադրական գործունեութուն»  կամ  GMP համապատասխանության հավաստագիր  ստացավ հայկական առաջին դեղագործական  ընկերությունը՝  «Լիքվորը»: Սա  կանաչ լույս է ոչ միայն  դեպի ԱՊՀ երկրների, այլ ողջ աշխարհի շուկա: «Դեղագործական ոլորտը հիսուն տոկոսի չափ արտահանվում է, մեր արտադրանքը հիմնականում ԱՊՀ երկրներ է արտահավում, քանի որ այդ երկրենրում, ինչպես և Հայաստանում, հավաստագրի պահանջը չկար։ Հիմա աշխարհի բոլոր երկրների դռները բաց են  այս ընկերության առաջ»,- ասում է Հայաստանի դեղարատադրողների ու ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը։

Այն, որ յուրաքանչյուր երկրում առողջապահական քաղաքականության համար կարևոր ռազմավարական խնդիր է որակյալ և մատչելի դեղերի շրջանառության ապահովումը, գիտի նաև առողջության նախարար Դերենիկ Դումանյանը:  Խնդրին հատկապես մեծ ուշադրություն դարձվեց, երբ  2012թ ՀՀ նախագահը խիստ քննադատության ենթարկեց   դեղերի շրջանառության ոլորտում տիրող իրավիճակը: Տրվեցին հստակ հանձնարարականներ:

Դերենիկ Դումանյանն այսօր վստահեցրեց, որ  լուրջ աշխատանքներ  կատարվել ու կատարվում են: Մասնավորապես՝ ՀՀ կառավարությանն է ներկայացվել  «Դեղերի մասին»  ՀՀ նոր օրենքի նախագիծը, խիստ քննադատության ենթարկված դեղերի գնումների ոլորտում ևս էական բարեփոխումներ են կատարվել։ «ՀՀ կառավարության կողմից տրված լիազորության շնորհիվ՝ առողջապահության նախարարությունը հնարավորություն ստացավ առաջին անգամ ինսուլինի գնումը կատարել անմիջապես արտադրողից՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր։ Դեղի աննախադեպ ցածր գնով ձեռքբերումը առաջին հերթին հնարավորություն տվեց պետական միջոցների լուրջ տնտեսում կատարել: Մեկ սրվակ մարդկային ինսուլինը եթե նախկինում գնվում էր 12 դոլարին համարժեք դրամով, ապա սույն պայմանգրով այն ներկվում է 3,3 դոլարին համրաժեք դրամով: Միայն 2013-2014թթ գների համեմատությամբ խնայվում  է շուրջ 600 մլն դրամ: Միաժամանակ՝ ինսուլին ստացող հիվանդները վստահ են, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում պետության կողմից առանց ընդհատումների ապահովվելու են միևնույն որակյալ դեղով»,- ասում է նախարարը։

Վերադառնալով «Լիքվորի»՝ «Պատշաճ արտադրական գործունեթյուն»   կամ GMP համապատասխանության հավաստագրին՝  նշենք, որ տեղական մյուս ընկերությունները նույնպես պետք է աստիճանաբար պատրաստվեն ու մինչև 2018թ դեկտեմբեր  նրանք բոլորը հավաստագրեր կունենան: Հայաստանյան  դեղարտադրող ընկերությունը  միջազգային համապատասխանության հավաստագիր է  ստանում, սակայն հայ սպառողը դեռ այնքան էլ չի վստահում  տեղական արտադրողին: Սա նկատել ու  փաստում է  նաև Հայաստանի դեղարատադրողների ու ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը։ Կոնկրետ չգիտի, թե սպառողների որ տոկոսն է նախընտրում տեղական արտադրանք, սակայն գիտի, որ այս դաշտում խնդիրներ կան։ Ոլորտի ներկայացուցիչները հայ սպառողին խորհուրդ են տալիս ու հորդորում գնել տեղական արտադրության դեղորայք, որևէ խնդիր լինելու դեպքում, գոնե, հնարավոր կլինի դիմել կոնկրետ  հասցեատիրոջ։

Back to top button