ԿարևորՀասարակություն

Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են

Այսօր՝ ժամը 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցած պայթյունից հետո առաջացած հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար, երեք տրակտոր և երկու վերամբարձ կռունկ։

Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

3․ Մարատ Շահբազյան

4․ Սիրարփի Խաչատրյան 

5․ Մարիամ Խաչատրյան

6․ Հարութ Գարաքյան

7․ Գագիկ Կարապետյան 

8․ Արտավազդ Հայրապետյան

9․ Գայանե Ավետիսյան, ծնված 1965 թ․

10․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

11․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

12․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

13․ Վանիկ Ամիրխանյան

14․ Անահիտ Խալաթյան

15․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

16․ Արամ Հարությունյան

17․ Դավիթ Մխիթարյան

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Կա 3 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան և Ջեմմա Նազարյան։

Back to top button