ԿարևորՀասարակություն
Հրադադարի ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել․ ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։
Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։