ԿարևորՀասարակություն

Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1849 դեպք

Օգոստոսի 1-7-ը Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք:

Կատարվել է 4115 թեստավորում, առողջացել է 1352 պացիենտ, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 428 648 դեպք, որոնցից 416 161 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2161 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8637 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 165 287 թեստավորում:

Back to top button