ԿարևորՀասարակություն

Երկաթուղայինի օրն անվճար սպասարկվել է ավելի քան 2,7 հազար ուղևոր

Օգոստոսի 7-ին՝ Երկաթուղայինի օրը, Հարավկովկասյան երկաթուղու  քաղաքամերձ հաղորդակցության  էլեկտրագնացքների ծառայություններից անվճար օգտվել է 2714 ուղևոր:
Ամենապահանջված երթուղիներն էին Երևան-Գյումրի-Երևանը և Ալմաստ-Շորժա-Ալմաստը՝ Գյումրիի ուղղությամբ մեկնել է 1375 ուղևոր, իսկ Սևանա լճի լողափներ՝ 1092 ուղևոր:

Ավանդույթի համաձայն, ամեն տարի Երկաթուղայինի օրը հայտարարվում է անվճար երթևեկության ակցիա: Այս տարի այն տարածվում էր քաղաքամերձ հաղորդակցության   բոլոր էլեկտրագնացքների վրա՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների:

Back to top button