ԿարևորՀասարակություն

Հայ երեխաների Bohemian Rhapsody երգի կատարումը հիացրել է Queen խմբի կիթառահարին

Սթարմուսը տեղեկացնում է, որ աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար, Starmus փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը իր ինստագրամյան էջում հրապարակել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի` Bohemian Rhapsody երգի կատարումը և նշել, որ անհամբեր  սպասում է իր առաջին այցին Հայաստան։

«Անդիմադրելի․ Սա Հայաստանի Տավուշի մարզի մանկապատանեկան երգչախումբն է։ Ուրախ եմ, որ շուտով առաջին անգամ Հայաստան կայցելեմ․ STARMUS-ը կանչում է»,- գրել է երաժիշտը։

Back to top button