ԿարևորՀասարակություն

Դեմենցիայի կանխարգելման ազգային պլանի ներդրումը մի շարք խնդիրներ կլուծի․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Դեմենցիայի մասին: Պատմում է, որ այն տերմին է մի շարք հիվանդությունների համար, որոնք ազդում են հիշողության, ճանաչողական կարողությունների, վարքի վրա: Ալցհեյմերի հիվանդությունը Դեմենցիայի ամենատարածված ձևն է: Այժմ մշակվում է Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան, որի ներդրմամբ կլուծվեն մի շարք խնդիրներ:

https://www.facebook.com/ministryofhealthcare/videos/758497055398619

Դեմենցիա ունեցողների ընտանիքի անդամներն ու խնամողները կարող են վերապատրաստվել, կհամակարգվեն նաև առողջապահական ծառայությունները տարբեր մակարդակներում՝ ապահովելով շահառուների ավելի որակյալ բուժումն ու խնամքը:

Միջոցառումները կնպաստեն, որ հիվանդությունը ժամանակին ախտորոշվի և մարդու կյանքի որակը հնարավորինս պահպանվի, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Կարդացեք նաև

Back to top button