ԿարևորՔաղաքական

ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ՆԱՏՕ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ադրբեջանական և հայկական ուժերի միջև, թվիթերի գրառման մեջ ասել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Խավիեր Կոլոմինան:

«ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ադրբեջանական և հայկական ուժերի միջև: Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար և երկու կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունն ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը»,-գրել է Կոլոմինան:

Back to top button