ԿարևորՀասարակություն

Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր էջում հայտնել է, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական հարձակման պատճառով վիրավորների թիվը հասել է 19-ի, որոնցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։

Բեգլարյանը հիշեցրել է, որ զոհվել է 2 զինծառայող։

Վիրավոր զինծառայողների մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է միջին և թեթև։ Այս մասին ասել էր ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

Օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Back to top button