
Վիրավոր զինծառայողների մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է միջին և թեթև։ Այս մասին ասել է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:
Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:




