ԿարևորՔաղաքական

ԱՀ նախագահը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կրկին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը:

Սադրանք որակելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ օգոստոսի 1-ից իրականացվող գործողությունները` Հարությունյանը նշել է, որ իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր:

Դիմելով հայրենակիցներին՝ նախագահ Հարությունյանը խնդրել է պահպանել զսպվածություն և հանգստություն:

«Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ»,- ասել է Հարությունյանը:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/535712548313301

Կարդացեք նաև

Back to top button