ԿարևորՔաղաքական

Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումը․ Ղազարյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում անդրադաձել է Ադրբեջանի սանձազերծած սահմանային լարվածությանը։

«Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, Ադրբեջանի` օր օրի սրվող և գերլարման հասնող քաղաքականության շարունակությունն է:

Ադրբեջանը շարունակում է խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ հերթական անգամ դիմելով ագրեսիայի։

Արցախի ՊԲ-ն ունի զոհեր, վիրավորներ:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումը, հանգամանք, որը նոր լարվածություն է ծնում։

Այս համատեքստում ռուս խաղաղապահները պետք է իրականացնեն բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու իրենց պատասխանատվության գոտում կայունության հաստատումը»։

Կարդացեք նաև

Back to top button