ԿարևորՔաղաքական

Միրզոյանը Կասպրչիկի հետ հանդիպմանը դատապարտել է իրավիճակի ապակայունացման Ադրբեջանի փորձը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Արարատ Միրզոյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը։ 

Նախարար Միրզոյանը դատապարտել է եռակողմ հայտարարությունների կամայական մեկնաբանության և իրավիճակի ապակայունացման ադրբեջանական փորձերը՝ ընդգծելով միջազգային հանրության՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից իրավիճակի հասցեական գնահատականների կարևորությունը։

Վերահաստատվել է հայկական կողմի կառուցողական դիրքորոշումն՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։ 

Back to top button