ԿարևորՀասարակություն
Իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել․ լարվածությունը պահպանվում է
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել:
Ինչպես հայտնում է Արցախի ՊԲ-ն, կայուն-լարվածությունը պահպանվում է:
Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար, ասված է ՊԲ հաղորդագրության մեջ։