
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու նիստի ընթացքում։
««Հրազդան» մարզադաշտի մոտակայքում համայնքն ազատ տարածք ունի, որն էլ կօգտագործվի այդ նպատակով»,- ասված է որոշման մեջ:
Նախագծային մրցույթն արդեն կայացել է։




