
Հայաստանը «Եվրատեսիլ-2022»-ին ներկայացնող Ռոզա Լինը պաշտոնապես դարձել է աշխարհահռչակ Columbia Records-ի արտիստ:
«Նույնիսկ ամենախենթ երազներում չէի սպասի, որ նման լուրով կկիսվեմ. կյանքս փոխվեց ավելի արագ, քան կարող էի պատկերացնել: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին փոքր քաղաքի աղջկան: Այսպիսով, ես պատրաստ եմ մեր ճամփորդության հաջորդ փուլին»,-գրել է Ռոզա Լինը։
«Եվրատեսիլ 2022»-ում հաղթող էր հռչակվել Ուկրաինաինայի ներկայացուցիչը։ Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը զբաղեցրել էր 20-րդ տեղը՝ հավաքելով 61 միավոր:
Ռոզան կատարել է «SNAP» ստեղծագործությունը: Նրա ելույթի բեմադրության հեղինակները ավստրիացի Մարվին Դիեթմանն է և անգլիացի Դեն Շիփթոնը։





