ԿարևորՍպորտ

Ռազմիկ Եփրեմյանը և Արման Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիրներ․ Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում Ռազմիկ Եփրեմյանը վստահ հաղթանակ է տարել և դարձել բրոնզե մեդալակիր, տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ Նա 9-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Ժոլդասբայի նկատմամբ: 

45 կգ քաշային Արման Հարությունյանը ևս բրոնզե մեդալ է նվաճել։ Նա որոշիչ գոտեմարտում 2-0 հաշվով հաղթանակ էր տարել իրանցի Սալլեհ Նավազիի նկատմամբ:

Ազատ ոճայիններից աշխարհի պատանեկան առաջնությունում պայքարը շարունակում է նաև 92 կգ քաշային Վարուժան Հովհաննիսյանը։ Բրոնզե մեդալի համար պայքարում նրա մրցակիցը կլինի իրանցի Ալի Ալիզադեհ Մալաֆեհը։

Կարդացեք նաև

Back to top button