ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, հայտնելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,–հայտնում էՀՀ ՊՆ-ն։

Back to top button