ԿարևորՀասարակություն

ԱՄՆ Սենատն առաջարկել է 2 միլիոն դոլար հատկացրել Արցախում ականազերծման և հումանիտար օգնության համար

Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հուլիսի 28-ին հրապարակել է իր 2023թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը, որով առաջարկվում է 2 մլն դոլար՝ Արցախում ականազերծման աջակցության համար, ինչպես նաև մարդասիրական օգնություն՝ տեղահանված հայերին օգնելու համար:

Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

Կոմիտեի զեկույցում, մասնավորապես ասվում է, որ «մինչև 2.000.000 ԱՄՆ դոլար մարդասիրական օգնություն է տրամադրվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած տարածքներում ականազերծման և չպայթած զինամթերքի մաքրման համար, պայմանով, որ նախնական խորհրդակցություն անցկացվի Հատկացումների կոմիտեների հետ», ինչպես նաև տրամադրվի «մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով տեղահանվածների համար»:

Հունիսին Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագծի իր տարբերակը, որով կոչ էր արվում 60 մլն դոլար օգնություն տրամադրել Հայաստանին և 2 մլն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար: Ներկայացուցիչների պալատի օրինագիծը ներառում էր նաև Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացմանը վերաբերող հատված:

Կարդացեք նաև

Back to top button