ԿարևորՀասարակություն

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդրերում կրկին կովկասյան ընձառյուծն է

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին:

Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ ներկայումս կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:

  • Ընձառյուծին կարելի է հանդիպել հետևյալ վայրերում`
  • Լայնատերև անտառներում և նոսրանտառներում
  • Լեռնային տափաստաններում
  • Մերձալպյան մարգագետիններում
  • Ալպյան մարգագետիններում
Back to top button