ԿարևորՀասարակություն

Երթևեկության փոփոխություն՝ Դավթաշենի կամրջից դեպի Կոմիտասի պողոտա հատվածում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոց-Կոմիտասի պողոտա հատվածում:

Դավթաշենի կամրջից եկող ու Կոմիտասի պողոտային հատվող նախկին 3 երթևեկելի գոտու փոխարեն (ձախ, ուղիղ, ուղիղ և աջ), ձախով դեպի Կոմիտասի պողոտա բարձրացող երթևեկելի ևս մեկ գոտի կավելանա (ձախ, ձախ, ուղիղ և աջ):
 
Այսպիսով՝ այդ հատվածում կգործի երթևեկելի 4 գոտի:

Back to top button