ԿարևորՍպորտ

Արցախի կառավարության առաջնահերթությունների թվում է նաև պրոֆեսիոնալ ու սիրողական սպորտի զարգացումը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 28-ին ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի հետ միասին հանդիպում է ունեցել հանրապետությունում գործող մարզական ֆեդերացիաների նախագահների, շրջանային վարչակազմերի սպորտի գծով մասնագետների ու մարզադպրոցների տնօրենների հետ:

Պետական նախարարը նախ շնորհավորել է տարվա ընթացքում ունեցած մարզական հաջողությունների կապակցությամբ, ապա անմիջական մթնոլորտում քննարկման հրավիրել նրանց սպորտի բնագավառում պետական քաղաքականության արդյունավետության շարունակական բարձրացման նպատակով:

«ԱՀ կառավարության առաջնահերթությունների թվում է նաև պրոֆեսիոնալ ու սիրողական սպորտի զարգացումը, և նպատակը իրագործելու համար պատրաստ ենք ավելի մեծ ռեսուրսներ ներդնել և առավել արդյունավետ կառավարել համակարգը: Այս աշխատանքներում ակնկալում ենք ձեր բարձր ներգրավվածությունը՝ լինելով պետական քաղաքականության մշակման ու իրականացման հենարանն ու հասցեատերը»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Հանդիպման ընթացքում ծավալուն քննարկում է տեղի ունեցել սպորտի հանրահռչակման, մարզական ֆեդերացիաների ու մարզադպրոցների կարիքների գնահատման և բավարարման, հայաստանյան ու միջազգային առաջնություններին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստման, անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման եվ այլ հարցերի շուրջ:

Back to top button