
851 մլն ՀՀ դրամ՝ հինգ բժշկական կենտրոնների կառուցման/վերակառուցման և մեկ բժշկական կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի նախապատրաստման համար։
Մասնավորապես, կապիտալ հիմնանորոգվելու են՝
- «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը»,
- Արմավիրի մարզի Վաղարշապատի բժշկական կենտրոնը,
- Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոնը,
- Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքը։
- Իսկ Լոռու մարզի Տաշիրի և Կոտայքի մարզի Նաիրի բժշկական կենտրոնների համար կառուցվելու են ամբողջովին նոր շենքեր:
- Կազմվելու է նաև Արթիկի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը:
Մինչև տարեվերջ կունենանք ևս 6 բժշկական կազմակերպությունների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթներ, որոնց մի մասի կառուցման և վերակառուցման աշխատանքները հնարավոր կլինի սկսել ընթացիկ տարում։




