
Վերջին օրերին նկատվել է քովիդով վարակումների թվի աճ, ինչը հիմնականում կապված է զբոսաշրջային սեզոնի բացման ու ակտիվ հոսքի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարարը:
Այս պահին տարածված է BA5 տեսակը, որը օմիկրոնի ենթաշտամներից է: Նախարարը նշել է նաև, որ ակտիվ շարունակվում է պատվաստման գործընթացը:
Ավանեսյանի խոսքով՝ մասնագիտական խորհուրդն ընթացքում իր ուղեցույցներում, իր քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ կանի: «Եվ մենք հաջորդիվ պատրաստ ենք ալիքներին, կտեսնենք, թե ինչ կլինի: Հիմա մի փոքր դժվար է կանխատեսել»,-նշեց նախարարը:




