
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի նիստում որոշվել է պահուստային ֆոնդից 1 536 606,6 դրամ հատկացնել Մ-10-Գավառ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կիլոմետր հատվածի հիմնանորոգման համար։ Այն ընդգրկում է Գավառ քաղաքի Հրանտ Հակոբյան, Ազատության, Զորավար Անդրանիկի փողոցները և Գավառի Կենտրոնական հրապարակին հարող հատվածները։

Նախագծով նախատեսվում է կառուցել ջրահեռացման ներքին ցանց, հիմք և ավելի քան 60 հազար քառակուսի մետր երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ, տեղադրել բազալտե եզրաքարեր։ Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով նախատեսված է իրականացնել նաև ճանապարհների կահավորման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացնում է Գավառի ՃՇՇ ԲԲԸ-ն ։





