ԿարևորՀասարակություն

Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում՝ ժամը 09:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից:

«Հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Մետրոպոլիտենից հայտնել էին, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ էին։

Մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝պահանջելով աշխատավարձի բարձրացում։

Կարդացեք նաև

Back to top button