Կներկայացվի Ղազիրի գորգի նմանակը
Այս շաբաթ Ամերիկայի հայկական համագումարը կցուցադրի հայ որբերի գործած գորգի նմանակը Բոստոնում
համագումարի ամենամյա տոնական ընդունելության և ճեպացրույցի ժամանակ, հայտնում են ԱՀՀ- ից։ «Նախագահ Քալվին Քուլիջը և Հայ որբերի գորգը» գրքի հեղինակ, դոկտոր Հակոբ Մարտին Դերանյանը հատուկ հյուրը կլինի, որտեղ նա կխոսի Ղազիրի գորգի մասին, որն հայտնի է նաև որպես հայ որբերի գորգ, նմանակ գորգի և նրանց ճակատագիրը կապող յուրօրինակ պատմության մասին։
Դոկտոր Հակոբ Մարտին Դերանյանի անհատական հավաքածուից հայ որբերի գործած նմանակ գորգը հյուսված է Ղազիրի մանկատան նույն որբերի կողմից: Ըստ դոկտոր Դերանյանի՝ գորգը թվագրվում է 1920-ականներով: Գորգի մի ծայրին հյուսված է գեղեցիկ գրություն, որտեղ ասվում է. «Տիկին Դ. Ու. Ուիլյամսին` ի նշան երախտիքի, Մերձավոր Արևելքի մանկատուն, Ղազիր, Սիրիա»։
Ղազիրի գորգը նվիրել էին նախագահ Քուլիջին և Ամերիկայի ժողովրդին որպես սիրո և բարի կամքի դրսևորում՝ ի պատասխան Ամերիկայի կարեկցող և անձնուրաց դերի` Մերձավոր Արևելքի ամերիկյան Նպաստամատույց ընկերության միջոցով Հայոց Ցեղասպանության ժամանակ հարյուր հազարավոր կյանքեր և որբեր փրկելու համար»,- ասում է դոկտոր Հ. Մ. Դերանյանը: Ըստ նրա՝ «գորգը նաև որբ գորգագործների հուշակոթողն է, ովքեր հյուսել են այն ի մշտնջենական հիշատակ Հայաստանի ամենամութ տարիներին` 1915-1923թթ»։