ԿարևորՀասարակություն

Սյունիքի մարզում ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշռում է իրականացվել. վարչական պատասխանատվության է ենթարկվել 10 վարորդ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։

Հուլիսի 20-22-ը Տեսչական մարմինը ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռումն իրականացրել  է ՀՀ Սյունիքի մարզում։

Մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա մշտադիտարկվել է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար 16 տրանսպորտային միջոց։ 10 տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։ Նշանակված տուգանքը կազմել է 2 միլիոն դրամ։

Back to top button