ԿարևորՀասարակություն

«ՀայՓոստի» տնօրեն Հայկ Կարապետյանը հեռանում է պաշտոնից

Երկու տարի առաջ՝ հուլիս 20-ին ՀայՓոստի տնօրեն է նշանակվել Հայկ Կարապետյանը՝ ՀայՓոստի թվային տրանսֆորմացիան իրականացնելու համար: ՀայՓոստից հայտնում են, որ Հայկ Կարապետյանի գլխավորությամբ ՀայՓոստում իրականացվել են  հսկայական փոփոխություններ ինչպես թվային տրանսֆորմացիայի, այնպես էլ կադրային, ֆինանսական, սակագնային, կոմերցիոն, սպասարկման, փոստփոխանակման արդիականացման և միջազգային ուղղություններով:

2020թ. հնգամյա զարգացման ռազմավարության ներքո կառուցվել է ՀայՓոստի էկոհամակարգը, ստեղծվել են դուստր ձեռնարկություններ և գործարկվել են բազմաթիվ պրոդուկտներ, ծառայություններ. iNovation, HayPost Retail, ՀայՓոստ Մեդ, Բեր-Բեր, Արմոտեկա և այլն:

Իրավահավաստի փոստի գործարկմամբ տրանսֆորմացիայի այս փուլը հաջողությամբ ավարտվում է։ Հուլիսի 25-ից Հայկ Կարապետյանի և ՀայՓոստի համագործակցությունն ավարտվում է։

Կարդացեք նաև

Back to top button