ԿարևորՀասարակություն

Անփույթ վերաբերմունք՝ համայնքային գույքի հանդեպ

Երևանի Հալաբյան փողոցում նոր կանգառասրահներ են տեղադրվում, աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն արդեն հայտանաբերվել են դեպքեր, երբ կոտրված են կանգառասրահների լույսերը, անհետացել են լուսային լամպերը: Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են տեղադրված՝ հետևյալ գրառմամբ.

«Սիրելի՛ աջափնյակցիներ, չնայած առկա բազում խնդիրներին`դուք ականատես եք լինում,թե ինչպես Աջափնյակ վարչական շրջանի ողջ աշխատակազմը ամենօրյա ռեժիմով բարեկարգում ու բարելավում է մեր վարչական շրջանը։

Սակայն որոշ բնակիչներ իրենց անփույթ վերաբերմունքն են ցուցաբերում մեր համայնքային գույքի հանդեպ։

Վերջերս որոշում կայացվեց Հալաբյան փողոցի ողջ երկայնքով տեղադրել նոր կանգառասրահներ.աշխատանքները մեծ թափով ընթանում են,սակայն դեռ ավարտին չհասցրած` հայտնաբերում ենք այդ կանգառասրահների կոտրված լույսերը,պոկված լարերը և գողացված լուսային լամպերը։

Հարգելի՛ աջափնյակցիներ,խնդրում ենք աջակցել մեզ`պահպանելով ձեր իրավունքները և թույլ չտալ նման անհարգալից վերաբերմունք մեր համայնքի հանդեպ:Մեր՜ համայնքում, մեր բոլորի աչքերի առջև վնասում են բոլորիս համար նախատեսված համայնքային գույքը, խնդրում ենք չլռել և լինել զգոն։

Լինենք կառուցողական և սիրենք մեր մայրաքաղաքը»։

Back to top button