ԿարևորՀասարակություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Հանրապետության տարածքում հուլիսի 25-29-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ արևելյան 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Back to top button