ԿարևորՍպորտ

Կակաուրիձեի անվան 11-րդ միջազգային մրցաշար․13 հայ բռնցքամարտիկից 11-ը եզրափակչում է

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները փայլուն մրցելույթներ են ունենում Վրաստանի Քութաիսի քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան 11-րդ միջազգային մրցաշարում։

Վազգեն Բադալյանի և Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր ընտրանու 13 մարզիկներից 11-ը եզրափակիչում են և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալների համար։

Ընդ որում 60, 67, և 92 կգ քաշային կարգերի եզրափակիչները բացառապես հայկական են լինելու։ 60 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն Էրիկ Իսրայելյանն ու Ոսկան Ոսկանյանը, 67- ում Արթուր Մկրտչյանն ու Յուրա Բաբլումյանը, իսկ 92-ում Ավետիք Հովհակիմյանն ու Իշխան Հովսեփյանը։

Եզրափակիչ են նաև 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը։ Եզրափակիչները կկայանան հուլիսի 24-ին։

Back to top button