ԿարևորՀասարակություն

Գյումրիում Վարդավառի միջոցառումների մեկնարկը կտրվի արձանների լվացմամբ

Հուլիսի 24-ին՝ Վարդավառի տոնին, Գյումրիում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Դրանց մեկնարկը կտրվի Թատերական հրապարակում՝ ժամը 09:00-ից՝ արձանների լվացմամբ: Միջոցառումներն այնուհետ կշարունակվեն Գյումրու Վարդանանց հրապարակում: Մինչև 7 տարեկան երեխաների համար Վարդանանց հրապարակում առանձնացված հատված կլինի: Վարդավառի օրը ջրով լցված կլինեն նաև «Մուշ» թաղամասի, Թատերական հրապարակի և Բագրատունյաց օղակի լողավազանները: Տոնի ռիթմն ապահովելու է DJ SMOKE-ը:

Անցկացվելիք միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին, ժամը՝ 08:00-16:00-ն, բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ կլինի Վարդանանց հրապարակը:

Հրապարակում ջուր կմատակարարեն քաղաքապետարանի ջրցան մեքենաները, գործընթացը կվերահսկվի համապատասխան կառույցների կողմից:

Back to top button