ԿարևորՀասարակություն
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կժամանի Հայաստան
Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդը կժամանի Հայաստան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի առաջիկա այցի հետ կապված որոշում է ստորագրել, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Որոշման մեջ նշվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի հուլիսի 26-29-ը: