ԿարևորՄշակույթ

10 մլն դրամ՝ ներկայացումների բեմադրության համար. Երևանի քաղաքապետարանի նոր նախաձեռնությունը

Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով Հայաստանի թատերական գործիչների միություն հետ, վերջին 2 տարիներին հովանավորել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ այն առավել բովանդակալից, մրցակցային և ներկայանալի դարձնելու նպատակով այս տարի հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ:

«2022 թվականի ընթացքում, «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության մասնակցության պայմանով, Երևանի քաղաքապետարանը կստանձնի 2 նոր՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոններում բեմադրվող ներկայացումների հովանավորությունը: Նախատեսվում է, որ ծրագիրը կդառնա շարունակական և Երևան քաղաքի բյուջեում 2023 թվականից կնախատեսվեն համապատասխան միջոցներ՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնում նոր բեմադրության իրականացման աջակցության համար:

Այս տարի նշված ծրագրի շրջանակում յուրաքանչյուր բեմադրության համար 5 մլն ՀՀ դրամի չափով աջակցություն կցուցաբերվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն / Sos Theatre Armenia-ին և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնին»,- գրել է քաղաքապետը:

Back to top button