Իտալիայի վարչապետը երկրորդ անգամ հրաժարական է տվել
տալիայի վարչապետ Մարիո Դրագին կրկին կառավարության ղեկավարի պաշտոնը լքելու դիմում է ներկայացրել։ Երկրի նախագահն այն ընդունել է։ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին առաջին անգամ հրաժարականի դիմում էր ներկայացրել նախորդ շաբաթ, երբ իր կառավարությունում հրաժարվել են աջակցել նրա տնտեսական փաթեթին, ինչն էլ հանդիսացել է քաղաքական ճգնաժամի պատճառ։ Սակայն նախագահ Սերջիո Մատարելլան չէր ընդունել այն։
Ինչպես հայտնում է BBC-ն, Դրագին նախագահ Սերջիո Մատարելլային ասել է, որ հրաժարվում է այն բանից հետո, երբ իր կառավարության երեք կուսակցություններ նախորդ գիշեր իրեն վստահության քվե չեն տրամադրել:
Նախագահը խնդրել է նրան մնալ ժամանակավոր ղեկավարի պաշտոնում, մինչև այս տարվա աշնանը սպասվելիք արտահերթ ընտրությունները։
Ընտրությունները պետք է կայանային 2023 թվականի առաջին կեսին, բայց, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն հոկտեմբեր։