ԿարևորՀասարակություն

Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ և Սարուխան բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը կվերակառուցվեն

ՀՀ կառավարությունը 402,240 հազար դրամ է հատկացրել Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ և Սարուխան բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի վերակառուցման համար:

ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի նիստում որոշում է կայացվել 54 351,5 դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր բնակավայրի,

167 339,1 դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրի,

138 284,5 դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ և Սարուխան բնակավայրերի,

42 264,9 ՀՀ Գեղարքունիքի մարզի Վահան բնակավայրի ջրամատակարարման համակարգերի վերակառուցման համար։

Back to top button