
Ըստ Վրաստան այցելուների և զբոսաշրջիկների՝ Ռուսաստանից ելքի մոտ՝ մինչև անցակետ հասնելը 4-5 կիլոմետանոց երկար հերթեր են: Սահմանը հատելու համար մարդիկ նվազագույնը 6-9 ժամ մնում են խցանումների մեջ: Խցանումների պատճառը հայտնի չէ, սակայն տեղեկություններ կան չեզոք գոտում վթարի մասին։ Ռուսական անցակետն ունի 12 գոտի, իսկ վրացականը՝ 2:
Jnews-ը նշում է, որ հուլիսին Վրաստանում զբոսաշրջային թեժ շրջան է: Վրաստան են գալիս և՛ տեղացիները, որոնք վերադառնում են արձակուրդից, և՛ զբոսաշրջիկները Ռուսաստանից և այլ երկրներից, այցելուների հոսքը շատ մեծ է։ Բեռնատարի վարորդը լրատվամիջոցին հայտնել է, որ ինքը արդեն 9 օր է, ինչ հերթում է կանգնած։




