Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է միջոցառում՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան։ Այս տեղի կունենա Կասկադում՝ հուլիսի 20-ին, ժամը 20:00-ին։
Միջոցառման ընթացքում կազմակերպվելու է համաժամանակյա խաղ, որը երիտասարդ շախմատիստներին և բոլոր շախմատասեր անցորդներին հնարավորություն կտա խաղալու Օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի և միջազգային գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի հետ:
Մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար: