ԿարևորՀասարակություն

ԱԻ նախարարը շնորհավորել է սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ

Սեյսմիկ պաշտպանության համակարգի 31-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել  ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ աշխատակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման 31-րդ տարեդարձի առթիվ։ Սպիտակի 1988թ. երկրաշարժի դասերը վերլուծելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1991 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ ստեղծեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը` ՍՊԱԾ, որպես պետական մի կառույց, որի գործունեության գլխավոր նպատակն է պետության և բնակչության սեյսմիկ ռիսկի նվազեցումը, սեյսմիկ անվտանգության ապահովումը:

Վերջին տարիներին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը գործում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում ծառայության հետագա զարգացման և կատարելագործման համար։ Արցախում էլ գործում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունը:

Ձեր արդյունավետ աշխատանքը նպաստելու է մեր ժողովրդի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը և արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու շնորհիվ մաքսմիալ նվազեցնելու հնարավոր ռիսկերը։

Մաղթում եմ ձեզ անցնցում և նոր ձեռքբերումներով լի աշխատանք»։

Կարդացեք նաև

Back to top button