
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ցուցումներ, թե ինչպես է պետք դիմակայել շոգին:
Առաջարկում է պահպանել մի քանի կանոններ, որոնք կօգնեն խուսափել շոգի հետևանքով առաջացող վատ ինքնազգացողությունից, հորդորում է՝
- Կրե՛ք դիմակ և արևային ակնոց,
- Հաճախ ընդունե՛ք լոգանք,
- Օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ,
- Հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից,
- Կրե՛ք բաց երանգներով բամբակյա կտորից հագուստ,
- Շոգ ժամերին խուսափե՛ք ակտիվ գործողություններից:
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 16-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։




