ԿարևորՀասարակություն

ՄԻ պաշտպանը պարզաբանում է պահանջել Արմեն Գրիգորյանի մահվանը հանգեցրած հնարավոր հանգամանքների վերաբերյալ

ՄԻ պաշտպան Քրիստինե Գրիգորյանը պարզաբանում է պահանջել Արմեն Գրիգորյանի մահվանը հանգեցրած հնարավոր հանգամանքների վերաբերյալ։

«Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։

Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում»,-գրել է Գրիգորյանն ու ցավակցություն հայտնել պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին։

Back to top button